ՌՀՀ-ում կքննարկեն քաղաքացիական դատավարության պրակտիկ հիմնախնդիրները
Ապրիլի 18-ին`ժամը 12:30, Ռուս-հայկական համալսարանի Մեծ կոնֆերանս դահլիճում կկայանա «Քաղաքացիական դատավարության պրակտիկ որոշ հիմնախնդիրներ՝ ապացուցման պարտականության բաշխման համատեքստում» թեմայով կլոր սեղան: Միջոցառման ծրագիրը >>
Բանախոսներ`
Հովիկ Շահնազարյան` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր
ի.գ.թ. Գարիկ Գևորգյան` «Ակբա բանկ» ԲԲԸ իրավաբանական վարչության պետ
ի.գ.թ. Հայարփի Զարգարյան` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր
Անահիտ Անտոնյան` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Աշխատանքային լեզու` հայերեն:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի կողմից: Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել >>








