Միջազգային ներդրումային իրավունք և արբիտրաժ` Հայաստանի միջազգային իրավունքի միություն դասընթաց
Մարտի 1-ին և 2-ին (երկու ամբողջական օր՝ 10:00-17։00) Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Միջազգային իրավունքի ակադեմիայի հինգերորդ դասընթացը։ Դասընթացը կազմակերպվում է Arbitration and Mediation Center of Armenia (AMCA) Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) հետ համագործակցությամբ և կրում է «Միջազգային ներդրումային իրավունք և արբիտրաժ» խորագիրը։
Դասընթացը նվիրված է լինելու միջազգային ներդրումային իրավունքին, քննարկվելու են ներդրումների պաշտպանության ստանդարտներն ու մեխանիզմները, նեդրող-պետություն վեճերի կարգավորման կառուցակարգերը, ինչպես նաև արբիտրաժային վարույթներին և արբիտրներին վերաբերող հարցեր՝ Հայաստանի իրողությանը առնչվող խնդիրների շեշտադրմամբ։ Դասընթացի ընթացքում բանախոսություններով հանդես կգան ոլորտի մասնագետները, ներառյալ՝ AMCA ներկայացուցիչներ։
Միջազգային իրավունքի ակադեմիա ծրագիրն անցկացվում է հայերեն։ Ծրագրի դասընթացներին մասնակցությունն անվճար է։ Դասընթացը բաց է միջազգային իրավունքի ոլորտում գործունեություն ծավալող կամ ոլորտով հետաքրքրվող մասնագետների, հետազոտողների և ուսանողների համար։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 24-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը՝ https://shorturl.at/C4rbE
Բոլոր դիմումատուները կտեղեկացվեն ընտրության արդյունքների մասին սույն թվականի փետրվարի 25-ին։ Մասնակցության համար նախատեսված տեղերը խիստ սահմանափակ են։
Նշենք, որ «Միջազգային իրավունքի ակադեմիա» ծրագրի երկրորդ կիսամյակի դասընթացները մեկնարկվել են Հայաստանի միջազգային իրավունքի միության (ՀՄԻՄ) կոցմից: