event

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը կկարդա դասախոսություն՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու առանձնահատկություններին

  • 02 Ապրիլ , 2026
Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Ռուս-Հայկական համալսարանի դատական նիստերի ուսումնական դահլիճում (հիմնական մասնաշենք, II հարկ) տեղի կունենա դասախոսություն՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու առանձնահատկություններին։ Որպես հրավիրված դասախոս հանդես կգա փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
 
Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել >>

Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի և ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի ուսանողական խորհուրդների հետ համատեղ: