event

Պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանը վարպետության դաս կանցկացնի ՀՌՀ-ում

  • 07 Սեպտեմբեր , 2022
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայ-Ռուսական համալսարանի Կապույտ դահլիճում ՀՌՀ թվային առողջապահության կենտրոնի ղեկավար, Դեգենդորֆի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր, ԱՀԿ փորձագետ, Թվային առողջապահության հայկական ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Գեորգի Չալտիկյանը վարպետության դաս կանցկացնի։

Վարպետության դասի թեման՝ «Թվային առողջապահությունը որպես բժշկության ապագա»:

Պրոֆեսոր Չալտիկյանը կխոսի թվային առողջապահության թեմայով, ոլորտի հնարավորությունների մասին և մասնակիցներին կներկայացնի մասնագիտության հեռանկարները։ Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան նաև ՀՌՀ «Թվային առողջապահություն» նոր, եզակի մագիստրոսական ծրագրին, որն այժմ ընդունում է իր առաջին ուսանողներին։ Ծրագիրն իրականացվում է ՀՌՀ-ի և Դեգենդորֆի տեխնիկական համալսարանի համագործակցության շրջանակներում։ Այս ծրագրի ուսանողները հնարավորություն կունենան սովորել Գերմանիայում և ստանալ եվրոպական դիպլոմ։ Ծրագրի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ >>