ՌՀՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը կանցկացնի հանրային առողջությանը նվիրված լայնամասշտաբ միջոցառում
Ռուս-Հայկական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից 18:00-ը, «Meridian» էքսպո-կենտրոնում կազմակերպում է հանրային առողջությանը նվիրված լայնամասշտաբ միջոցառում։ «Կենսաբժշկական հետազոտություններից դեպի «Մեկ առողջություն»» աշխատաժողովի ծրագրում նախատեսված են գիտահանրամատչելի և գիտական զեկուցումներ և քննարկումներ կենսաբժշկության և հանրային առողջության ոլորտի առաջատար մասնագետների ներգրավվածությամբ։
Բացի հիմնական քննարկումներից, նախատեսված են նաև մի շարք ակտիվություններ, որոնք միջոցառումը կդարձնեն առավել բովանդակալից և հիշարժան։
Բաց մի' թողեք Ձեր գիտելիքները ընդլայնելու, փորձագետների հետ շփվելու և կարևոր իրադարձության մի մասը դառնալու այս ուրույն հնարավորությունը:
Մուտքն ազատ է: Աշխատաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ >>








