event

ՌՀՀ Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը հանդես կգա որպես «Սթրեսից դեպի հաջողություն․ հոգեբանական և հոգեբուժական մոտեցումները սպորտում» սեմինարի համակազմակերպիչ

  • 10 Հոկտեմբեր , 2025
Հոկտեմբերի 12-ին՝ 10:00–14:00, ԵՊՀ-ում (լսարան 302) կկայանա գիտագործնական սեմինար «Սթրեսից դեպի հաջողություն․ հոգեբանական և հոգեբուժական մոտեցումները սպորտում»:
 
Բացահայտեք, թե ինչպես կարելի է ներքին լարվածությունը վերածել արդյունավետ էներգիայի, իսկ սթրեսը դարձնել հաջողության շարժիչ ուժ։
 
Մասնակիցներին կտրամադրվի մասնակցության վկայական:
 
Կազմակերպիչներ՝
•  ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոն
•  Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
•  ՌՀՀ Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոն

Ելույթներով հանդես կգան տեղական և արտերկրից հրավիրված փորձառու մասնագետներ՝ սպորտային հոգեբանության և հոգեբուժության ոլորտներից։
 
Մուտքը՝ անվճար:
Մանրամասների և մասնակցության համար՝ +374 91 788 969: