Հանդիպում՝ նվիրված սպառողների շահերի պաշտպանությանը մրցակցության օրենսդրության շրջանակում
Հոկտեմբերի 10-ին` ժամը 14:30-ին, ՌՀՀ 401 լսարանում, կանցկացվի հանդիպում՝ նվիրված սպառողների շահերի պաշտպանությանը մրցակցության օրենսդրության շրջանակում:
Հանդիպման բանախոսներ՝
Արեգ Հովհաննիսյան՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի Սպառողների շահերի պաշտպանության վարչության պետ
Մերուժան Խաչատրյան՝ նույն վարչության Իրավախախտումների վերահսկողության բաժնի պետ
ԹԵՄԱՆԵՐ՝
• Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նպատակը, խնդիրները և գործառույթները
• Սպառողների իրավունքները
• Սպառողների շահերի խախտման դրսևորումները (օրինակների միջոցով)
• Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նպատակը, խնդիրները և գործառույթները
• Սպառողների իրավունքները
• Սպառողների շահերի խախտման դրսևորումները (օրինակների միջոցով)
Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։ Սպասում ենք ձեզ մասնակցելու և կարևոր թեմայի շուրջ տեղեկացված դառնալու։
Հանդիպման կազմակերպիչ` ՌՀՀ Կառավարման և բիզնեսի ամբիոն: