event

ՌՀՀ-ում կքննարկեն հյուրանոցների թվայնացման ազդեցությունը եկամտաբերության և վաճառքի աճի վրա

  • 08 Հոկտեմբեր , 2026
Հոկտեմբերի 15-ին` ժամը 13:00-ին, ՌՀՀ-ի Օրբելու անվան լսարանում (նոր մասնաշենք, VII հարկ) Art-Group-ի հյուրանոցային տեխնոլոգիաների մենեջեր Հասմիկ Սողոմոնյանը կանցկացնի «Հյուրանոցի թվայնացման ազդեցությունը նրա եկամտի և վաճառքի աճի վրա» խորագրով վորքշոփ։

Բանախոսը կներկայացնի հյուրանոցային բիզնեսում ժամանակակից թվային լուծումների ներդրման իր փորձը և կանդրադառնա, թե ինչպես են դրանք ազդում եկամտաբերության, վաճառքի աճի և հյուրերի հետ փոխգործակցության որակի վրա։

Նշենք, որ Art-Group-ի թիմը նախագծում է Հայաստանի կենսական նշանակության ենթակառուցվածքների օբյեկտներ՝ բարձր հզորությամբ տվյալների մշակման կենտրոններից մինչև ժամանակակից բնակելի համալիրներ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային լուծումների և շինարարության ոլորտներում իր փորձառությունը համադրելով՝ ընկերությունն իրականացնում է երկրի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող նախագծեր։

Միջոցառումը ՌՀՀ-ում կազմակերպում է զբոսաշրջության և սպասարկման ոլորտի ամբիոնը։