event

ՌՀՀ-ում տեղի կունենա քննարկում ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին

  • 02 Հոկտեմբեր , 2025
Հոկտեմբերի 1-ը` Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։  Վերոգրյալի հաշվառմամբ, 
• հոկտեմբերի 4-ին 
• Ժամը 12:20-ին 
• Օրբելու անվան լսարան (ՌՀՀ/РАУ новый корпус, 7 этаж) 
տեղի կունենա քննարկում ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին:

Երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծումը պետության առջև դրված հիմնախնդիրներից է, քանի որ ընտանիքում ապրելը և պատշաճ դաստիարակություն և խնամք ստանալը կարևոր երաշխիք է երեխայի մյուս իրավունքների իրացման և երեխայի զարգացման համար։
Հանրահայտ է, որ  երեխաները մեր պետության և հասարակության ապագան են և նրանից, թե որքանով են պաշտպանված նրանց իրավունքներն այսօր մեր երկրում, կախված է մեր հասարակության ապագան: Հետևաբար ընտանիքի անչափահաս անդամի իրավունքների պաշտպանությունը սերտորեն կապված է ընտանեկան հարաբերությունների իրավական պաշտպանության հիմնախնդրի հետ:
 
Կասկածից վեր է, որ երեխայի նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնության դրսևորումը էական վնաս է պատճառվում այն հասարակական հարաբերություններին, որոնք  ապահովում են երեխայի անձի նորմալ զարգացման ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական պայմանները, ինչպես նաև  երեխաների նորմալ կենսագոյատևումը:
 
Քննարկմանը կմասնակցեն Ռուս-Հայկական համալսարանի ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ՆԳՆ կենսաթոշակառու, ոստիկանության փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանը և “Երևանի մանկան տուն” ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդա Ջուլիկյանը, ովքեր ուսանողների հետ կկիսվեն իրենց մասնագիտակա թե տեսական, թե գործնական փորձով: