research
  • 12 Սեպ
  • 2022

Պրոֆեսոր Գեորգի Չալտիկյանը վարպետության դաս անցկացրեց ՀՌՀ-ում

    Պրոֆեսոր Չալտիկյանը պատմեց թվային առողջապահության և ոլորտի հնարավորությունների մասին, մասնակիցներին ներկայացրեց մասնագիտության հեռանկարները։

    Սեպտեմբերի 9-ին Հայ-Ռուսական համալսարանի Կապույտ դահլիճում ՀՌՀ թվային առողջապահության կենտրոնի ղեկավար, Դեգենդորֆի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր, ԱՀԿ փորձագետ, Թվային առողջապահության հայկական ասոցիացիայի հիմնադիր և նախագահ Գեորգի Չալտիկյանը վարպետության դաս անցկացրեց։
     
    Վարպետության դասի թեման էր՝ «Թվային առողջապահությունը որպես բժշկության ապագա»:
     
    Պրոֆեսոր Չալտիկյանը պատմեց թվային առողջապահության և ոլորտի հնարավորությունների մասին, մասնակիցներին ներկայացրեց մասնագիտության հեռանկարները։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև ՀՌՀ «Թվային առողջապահություն» նոր, եզակի մագիստրոսական ծրագրին, որն այժմ ընդունում է իր առաջին ուսանողներին։ Ծրագիրն իրականացվում է ՀՌՀ-ի և Դեգենդորֆի տեխնիկական համալսարանի համագործակցության շրջանակներում։ Այս ծրագրի ուսանողները հնարավորություն կունենան սովորել Գերմանիայում և ստանալ եվրոպական դիպլոմ։ 
     
    Ծրագրի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ >>