- 19 Դեկ
- 2024
ՌՀՀ մագիստրանտ Ֆենյա Աղաբեկյանի զեկույցը ճանաչվել է լավագույններից մեկը
Ֆենյա Աղաբեկյանը ներկայացրել էր զեկույց՝ «Միջսերնդային արդարության հայեցակարգը միջազգային էկոլոգիական իրավունքի համատեքստում» թեմայով:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ս.թ. դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմնախնդիրները՝ միջազգային և ներպետական համատեքստում» խորագրով միջբուհական երիտասարդական գիտաժողով՝ նվիրված պրոֆեսոր Աիդա Իսկոյանի հիշատակին: Գիտաժողովը նախաձեռնել էին Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը՝ ՌՀՀ միջազգային հանրային իրավունքի և եվրոպական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի․գ․թ․ դոցենտ Օլիմպիա Գեղամյանի ղեկավարությամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Գիտաժողովին մասնակցել էր նաև ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի «Միջազգային հանրային իրավունք; եվրոպական իրավունք» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Ֆենյա Աղաբեկյանը, ով ներկայացրել էր զեկույց՝ «Միջսերնդային արդարության հայեցակարգը միջազգային էկոլոգիական իրավունքի համատեքստում» թեմայով՝ լրացնելով լավագույն զեկուցողների հնգյակը։
Լավագույն զեկուցողներին շնորհվել են մասնակցության վկայականներ։