- 25 Մար
- 2026
Արվեստաբան Անի Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ ՌՀՀ-ում
Դասախոսության ընթացքում փորձագետը պատմեց ռուսական թատերական քննադատության զարգացման մասին:
Արվեստաբան, ՌՀՀ ռուս և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնի դասախոս Անի Հարությունյանը մարտի 25-ին Ռուս-հայկական համալսարանում ներկայացրեց դասախոսություն «Իմաստների էվոլյուցիա․ ռուսական թատերական քննադատության պատմություն» թեմայով։
Դասախոսության ընթացքում փորձագետը պատմեց ռուսական թատերական քննադատության զարգացման մասին՝ XVIII դարի առաջին հույզային արձագանքներից մինչև ներկայիս վիճակը, որը ձևավորվում է նոր մեդիայի ազդեցությամբ։ Նրա խոսքով՝ ի տարբերություն եվրոպական ավանդույթի, որտեղ թատրոնը քննադատությունից առաջ էր, Ռուսաստանում թատրոնն ու քննադատությունը զարգացել են համաժամանակ և դարձել մշակութային գործընթացի կարևոր մաս։
Անի Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես է թատերական քննադատությունը անցել գրական հոբբիից մինչև ինքնուրույն ինստիտուտ և ինչպես է այն հարմարվել թվային մեդիայի, Telegram-ալիքների և արագ լրագրության դարաշրջանին։ Նրա խոսքով, այսօր մասնագիտության սահմանները թափանցիկ են, և գրեթե ցանկացած հեղինակի՝ սեփական հրապարակման հարթակ ունենալը հնարավորություն է տալիս հանդես գալ քննադատության դերում։
Նշենք, որ միջոցառումն կազմակերպվել էր ՌՀՀ ռուս և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնի կողմից։







