research
  • 26 Սեպ
  • 2022

ՀՌՀ դասախոս Մհեր Սահակյանը Հոնկոնգի համալսարանի կողմից ընտրվել է 2022 AsiaGlobal Fellow

    Ինչպես գրում է Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտը, «ընտրված մասնագետները ցուցադրել են հսկա առաջնորդական ներուժ և ազդեցիկ են գիտության, քաղաքականության, դրա մշակման, բիզնեսի և քաղաքացիական հասարակության մեջ»:

    Հոնկոնգի համալսարնն աշխարհում ընտրել է 15 մասնագետների, ովքեր հնարավորություն են ստացել մասնակցելու AsiaGlobal Fellowship hեղինակավոր ծրագրին: Հարավային Կովկասից ընտրվել է ՀՌՀ դասախոս, հայկական Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, ք.գ.թ. Մհեր Սահակյանը: 
     
    Ինչպես գրում է Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտը, «ընտրված մասնագետները ցուցադրել են հսկա առաջնորդական ներուժ և ազդեցիկ են գիտության, քաղաքականության, դրա մշակման, բիզնեսի և քաղաքացիական հասարակության մեջ: Նրանք ընդհանուր հետաքրքրություն ունեն համաշխարհային խնդիրների և Ասիայում քաղաքական զարգացումների վերաբերյալ»: