research
  • 21 Մայ
  • 2026

Հոգեթերապևտ Լարիսա Բերսենյովան ՌՀՀ ուսանողներին կներկայացնի կոնֆլիկտներում վարքի հոգեբանական տեխնոլոգիաները

    Մայիսի 26-ին՝ ժամը 14:30-ին, Պիոտրովսկու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, 7-րդ հարկ) կկայանա բաց ինտերակտիվ դասախոսություն;

    Մայիսի 26-ին՝ ժամը 14:30-ին, Պիոտրովսկու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, 7-րդ հարկ) կկայանա բաց ինտերակտիվ դասախոսություն՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, Սևաստոպոլի պետական համալսարանի պրոֆեսոր, հոգեթերապևտ, Ռուսաստանի Դաշնության ատեստավորված փրկարար, Ռուսաստանի հայտնի հոգեբաններից Լարիսա Բերսենյովայի (Կարապետյանի) մասնակցությամբ՝ «Կոնֆլիկտներում վարքի հոգեբանական տեխնոլոգիաներ» թեմայով։

    Դասախոսությունը նվիրված կլինի կոնֆլիկտների հետ աշխատանքի հոգեբանական գործնական ասպեկտներին։ Լարիսա Բերսենյովան ինտերակտիվ ձևաչափով կներկայացնի կոնֆլիկտները՝ որպես խնդիրների համալիր, որը լի է առասպելներով և թակարդներով։ Ուսանողները հնարավորություն կունենան կիրառել կոնկրետ տեխնիկաներ կոնֆլիկտների լուծման համար՝ միայն ստուգված գործիքներ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու, հատկապես հոգեբանի համար։ Եվ ամենակարևորը՝ հոգեբանի արտակարգ իրավիճակներում գործողությունների շտապ ալգորիթմը, երբ կոնֆլիկտները մեկը մյուսի հետևից են կուտակվում։
     
    Հրավիրված մասնագետի դասախոսությունը կազմակերպվել է ՌՀՀ հոգեբանության ամբիոնի կողմից։