- 18 Փետ
- 2026
ՌՀՀ-ում նշեցին Չինական Նոր տարին
Միջոցառման ընթացքում հյուրերը ծանոթացան տոնի ավանդույթներին, դիտեցին պարային և երաժշտական ելույթներ և այլն:
Ռուս-հայկական համալսարանում փետրվարի 17-ին նշվեց Չինական Նոր տարին՝ դառնալով մշակութային երկխոսության գեղեցիկ օրինակ Հայաստանի և Չինաստանի միջև։
Միջոցառման ընթացքում հյուրերը ծանոթացան տոնի ավանդույթներին, վայելեցին ավանդական ուտեստներ, դիտեցին պարային և երաժշտական ելույթներ ու կալիգրաֆիայի ցուցադրություն։ Երեկոն ավարտվեց ավանդական թեյախմությամբ և շնորհակալական խոսքով կազմակերպիչներին՝ ՌՀՀ Չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնին:







