research
  • 26 Նոյ
  • 2021

ՀՌՀ ներկայացուցիչը՝ Digital Media Experts in 2021-ի լավագույն տասնյակում

    ՀՀ ներկայացուցիչն առաջին անգամ է հայտնվել այդ վարկանիշի լավագույն տասնյակում։

    Հայ-Ռուսական համալսարանի Լրագրության ամբիոնի դասախոս, ՀՌՀ-ի շրջանավարտ, «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի հատուկ նախագծերի դեպարտամենտի ղեկավար Աշխեն Սամվելյանը ներառվել է Digital Media Experts in 2021-ի լավագույն տասնյակում, որը կազմվել է International Media Centre–ի կողմից։ 

    ՀՀ ներկայացուցիչն առաջին անգամ է հայտնվել այդ վարկանիշի լավագույն տասնյակում։ 

    «Աշխեն Սամվելյանը Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ է և աշխատում է Հայաստանի առաջատար մեդիահոլդինգներից մեկում` «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունում։ Վերջին չորս տարում Աշխենը Հատուկ նախագծերի դեպարտամենտի ղեկավարն է։ Նա ունի ավելի քան 10 տարվա փորձ Digital Media–ի ոլորտում։ Նա նաև դասավանդում է Հայ–Ռուսական համալսարանում»,- նշված է կենտրոնի կայքում հրապարակված վարկանիշում։

    Վարկանիշում ներառված են մեդիափորձագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Էստոնիայից։
     
    Թվային մեդիայի հետազոտությունների կենտրոնն իրականացնում է ուսումնասիրություններ հաղորդակցությունների, ԶԼՄ-ների և իրավունքի ոլորտներում` բարգավաճող թվային հասարակության համար։