- 19 Փետ
- 2026
ՌՀՀ ուսանողները հանդիպեցին թարգմանիչ, գրող Դիանա Համբարձումյանի հետ
Նա ներկայացրեց իր «Մեղր ու լեղի աշխարհ» վեպը, որը թարգմանվել է ռումիներեն:
Թարգմանիչ, գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը փետրվարի 19-ին Ռուս-հայկական համալսարանում հանդիպում ունեցավ ուսանողների հետ: Նա ներկայացրեց իր «Մեղր ու լեղի աշխարհ» վեպը, որը թարգմանվել է ռումիներեն:
Վեպը մարդկային ցավի ու սիրո պատմություն է, որը ձգվում է սերնդեսերունդ՝ խառնվելով մի գերդաստանի կորուստներին ու տագնապներին, փոքր ու մեծ ուրախություններին՝ ամբողջանալով հայ մարդու հարյուրամյա՝ չորս սերնդի կյանքի դրվագներով, հասնելով մինչև մեր օրերը:

Միջոցառման կազմակերպիչը Հայոց լեզվի և գրականության ամբիոնն էր։