- 19 Փետ
- 2026
ՌՀՀ-ում քննարկվել է ընտանիքի դերը տարբեր ազգերի մշակութային արժեքների համատեքստում
Միջոցառումը նպատակ ուներ ձևավորելու ուսանողների մոտ տարբեր մշակույթներում ընտանեկան արժեքների և ավանդույթների բազմազանության ըմբռնում:
Փետրվարի 16-ին ՌՀՀ-ում տեղի ունեցավ միջհամալսարանական (միջազգային մասնակցությամբ) կլոր սեղանի քննարկում՝ «Ընտանիքը տարբեր ազգերի մշակութային արժեքների տեսանկյունից» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի առաջատար փորձագետներ, դասախոսներ և ուսանողներ, այդ թվում՝ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանից, Ռուս-Հայկական համալսարանից, Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանից, Ու.Դ. Ալիևի անվան Կարաչայ-Չերքեսի պետական համալսարանից, որպեսզի քննարկեն ընտանիքի դերը՝ որպես ավանդույթների և մշակութային կանոնների գլխավոր պահապան։
Միջոցառումը նպատակ ուներ ձևավորելու ուսանողների մոտ տարբեր մշակույթներում ընտանեկան արժեքների և ավանդույթների բազմազանության ըմբռնում, ինչպես նաև ամրապնդելու հանդուրժողականությունն ու հարգանքը այլ ժողովուրդների մշակութային ժառանգության նկատմամբ։
Նշենք, որ միջոցառման համակազմակերպիչներն էին ՌՀՀ հոգեբանության ամբիոնը։







