- 19 Փետ
- 2026
ՌՀՀ աշխատակիցները ելույթ են ունեցել Ռուս-Ֆրանսիական սեմինարի 70-րդ նստաշրջանին
Սեմինարը կազմակերպվել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսական կանխատեսումների ինստիտուտի (Մոսկվա, Ռուսաստան) և Արդյունաբերականացման մոդելների ուսումնասիրության կենտրոնի (Փարիզ, Ֆրանսիա) կողմից:
ՌՀՀ մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Կարեն Մարգարյանը, ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանը, ՌՀՀ տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի վարիչ, դոցենտ Իրինա Պետրոսյանը և ամբիոնի դասախոս, ավագ գիտաշխատող Զինավարդ Պապյանը փետրվարի 2–4-ը առկա ձևաչափով մասնակցել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսական կանխատեսումների ինստիտուտի (Մոսկվա, Ռուսաստան) և Արդյունաբերականացման մոդելների ուսումնասիրության կենտրոնի (Փարիզ, Ֆրանսիա) կողմից կազմակերպված Ռուս-Ֆրանսիական սեմինարի 70-րդ նստաշրջանին:
Կարեն Մարգարյանը հանդես է եկել «Անվերապահ հիմնական եկամուտ․ քննադատների քննադատություն» թեմայով հետազոտությամբ։
Մարիամ Ոսկանյանը ներկայացրել է «Անհավասարություն և աղքատություն՝ ժամանակակից մակրոտնտեսական կարգավորման մոտեցումների ձախողման համատեքստում․ Հայաստանի փորձը» թեմայով հետազոտություն։ Այն պատրաստվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ «Տնտեսական աճի էկզոգեն և էնդոգեն գործոնները Հայաստանի Հանրապետությունում աշխարհաքաղաքական նոր իրողության պայմաններում» թեմայով գիտական նախագծի շրջանակներում (Գիտական նախագիծ №24SSAH-5B004))։
Իրինա Պետրոսյանը և Զինավարդ Պապյանը ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի հետ համատեղ ներկայացրել են «Երկրների տնտեսական զարգացման
կառուցվածքային սահմանափակումները կրկնվող արտաքին ցնցումների պայմաններում (Հայաստանի Հանրապետության օրինակով)» թեմայով զեկույցը, որը նվիրված էր Հայաստանի տնտեսության կառուցվածքային սահմանափակումների վերլուծությանը՝ արտաքին բացասական ցնցումների ազդեցության ուժեղացման համատեքստում։
կառուցվածքային սահմանափակումները կրկնվող արտաքին ցնցումների պայմաններում (Հայաստանի Հանրապետության օրինակով)» թեմայով զեկույցը, որը նվիրված էր Հայաստանի տնտեսության կառուցվածքային սահմանափակումների վերլուծությանը՝ արտաքին բացասական ցնցումների ազդեցության ուժեղացման համատեքստում։
Էդվարդ Սանդոյանի հետ համահեղինակությամբ պատրաստված մեկ այլ զեկույց՝ «Հարկային քաղաքականությունը որպես զարգացող տնտեսություններում արտաքին ցնցումների հետևանքների մեղմման գործիք (Հայաստանի դեպքը)», հեռակա ձևաչափով ներկայացրել են ավագ դասախոսներ Գարիկ Պետրոսյանը և Հեղինե Պետրոսյանը, ինչպես նաև ամբիոնի ավագ գիտաշխատող Անդրանիկ Մարգարյանը։ Հեղինակները ներկայացրել են հետազոտության շրջանակում կառուցված DSGE մոդելի փորձարկման արդյունքները, որոնք արտացոլում են հարկային քաղաքականության հնարավորությունները էկզոգեն ցնցումների հետևանքների մեղմման տեսանկյունից։ Երկու զեկույցներն էլ պատրաստվել են «Էկզոգեն շոկերի հետազոտությունը և տնտեսական աճի սահմանափակումների հաղթահարման մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում» նախագծի իրականացման շրջանակներում (ՀՀ ԲԿԳԿ-ի նպատակային ծրագրային ֆինանսավորում: Նախագծի ծածկագիրը` N10-GO-2025)
Նշենք, որ սեմինարի հիմնական թեմաներն էին Ռուսաստանում և Ֆրանսիայում, ինչպես նաև հետխորհրդային երկրներում ժամանակակից տնտեսական աճի պարադոքսները և անվերապահ հիմնական եկամուտը՝ որպես սոցիալական քաղաքականության հնարավոր գործիք։







