research
  • 01 Ապր
  • 2026

ՌՀՀ Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Դավիթ Հայրապետյանի մասնակցել է Դուբնայում ՄՀՄԻ-ի հիմնադրման 70-ամյակի տոնակատարությանը

    Միջոցառման ընթացքում Դավիթ Հայրապետյանը ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանի անունից փոխանցեց շնորհավորական ուղերձը:

    Ռուս-հայկական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Դավիթ Հայրապետյանը մասնակցել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Միջոցառումը տեղի էր ունեցել մարտի 26-ին Դուբնայում՝ ՄՀՄԻ «Միր» մշակույթի տանը:

    «Հենց այս օրը, 1956 թվականին, ստորագրվել է միջազգային գիտական կենտրոնի ստեղծման համաձայնագիրը, որի կազմի մեջ ընդգրկվել էին 12 երկրներ։ Տարիների ընթացքում ինստիտուտը ցուցաբերել է բարձրագույն արդյունքներ հիմնարար գիտության ոլորտում», - կիսվեց Դավիթ Հայրապետյանը

    Հայկական պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Կարեն Ղարիբյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

    Միջոցառման ընթացքում Դավիթ Հայրապետյանը ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանի անունից փոխանցեց շնորհավորական ուղերձը, ինչպես նաև հանձնեց խորհրդանշական նվերներ։ Կողմերը կարևորեցին ՄՀՄԻ-ի և ՌՀՀ-ի միջև ձևավորված բազմամյա արդյունավետ համագործակցությունը և ընդգծեցին դրա հետագա զարգացման անհրաժեշտությունը։
     
    Միջոցառման շրջանակում ՄՀՄԻ-ի գործընկեր երկրներից և կազմակերպություններից ներկայացուցիչները շնորհավորեցին ինստիտուտին, ինչպես նաև տեղի ունեցավ աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողություն։