
- 28 Օգո
- 2023
Հայ-Ռուսական համալսարանի ներկայացուցիչները հանդես եկան զեկույցներով արևելագիտական ամենահեղինակավոր գիտաժողովներից մեկում
՛՛Համալսարանի ներկայացուցիչներն էին՝ արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորյա Առաքելովան և շրջանավարտ Գոհար Հակոբյանը:
Հայ-Ռուսական համալսարանի պատվիրակությունը մասնակցեց օգոստոսի 21-25-ին Նիդեռլանդական Լեյդենի համալսարանում տեղի ունեցած Իրանագետների եվրոպական միության(Societas Iranalogica Europea) X միջազգային համաժողովին:
Արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորյա Առաքելովան համաժողովին հանդես եկավ իր ''The Talishis in Iran and Azerbaijan Republic: Identify Transformation in the Light of Nation-Building Policy՛՛ զեկույցով, իսկ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ Գոհար Հակոբյանը ներկայացրեց ուսումնասիրություն Դերսիմ տեղանվան վերաբերյալ:

Չորս տարին մեկ Իրանագետների եվրոպական միությունը կազմակերպում է համաժողով Եվրոպայի հայտնի համալսարաններից որևէ մեկում: Այս միջոցառումները համարվում են տարբեր երկրների հարյուրավոր գիտնականների համախմբող հեղինակավոր հարթակներ: Գրեթե քառորդ դար է՝ 1999թ-ից սկսած, միության անդամներ են նաև հայ իրանագետներ՝ ՀՌՀ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը և պրոֆեսոր Վիկտորյա Առաքելովան:
Ավանդաբար Իրանագետների եվրոպական միության համաժողովի շրջանակներում անցկացվում են նաև եվրոպական հայտնի հրատարակչությունների՝ Brill Publishers, Peeters, Edinburg University Press, ցուցահանդեսները:
Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
(՞Լրագրություն", 3 կուրս)