research
  • 19 Սեպ
  • 2024

ՀՌՀ պատվիրակությունը Պորտուգալիայում ելույթ է ունեցել Ռադիացիոն հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի համաժողովում

    ERRS համաժողովը համախմբել է Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից, Շվեդիայից, Կանադայից և այլ երկրներից ճառագայթային կենսաբանության ոլորտի առաջատար փորձագետներին: 

    ՀՌՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը, ՀՌՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի բիոինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ, կ.գ.թ. Ռոքսանա Զաքարյանը և Հաշվողական կենսաբանության մագիստրատուրայի շրջանավարտ Սիրաս Հակոբյանը մասնակցել են Ռադիացիոն հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի 48-րդ համաժողովին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ից 13-ը Ավեյրոյում (Պորտուգալիա):

    ERRS համաժողովը համախմբել է Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից, Շվեդիայից, Կանադայից և այլ երկրներից ճառագայթային կենսաբանության ոլորտի առաջատար փորձագետներին: 

    Արսեն Առաքելյանը բանավոր զեկուցմամբ հանդես եկավ ճառագայթահարման հետևանքով առաջացած կլոնալ արյունաստեղծության վերաբերյալ՝ որպես քաղցքեղի ռիսկի գործոն, իսկ Ռոքսանա Զախարյանը և Սիրաս Հակոբյանը հանդես եկան պաստառային զեկույցներով: Նրանց պաստառային զեկույցները՝ «Lifetime Effects of Space Radiation on Left Ventricle Transcriptome in Male and Female Mice" և "Right ventricle long-term transcriptome perturbations in response to whole-body gamma and simGCRsim irradiation», ճանաչվել են լավագույնը, իսկ հեղինակներն արժանացել են համապատասխան պատվոգրերի:

    Նշենք, որ Ճառագայթային հետազոտությունների եվրոպական ընկերությունը (ERRS) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է խթանել հետազոտությունները ճառագայթման ոլորտում գիտական գիտելիքների փոխանակման միջոցով: