research
  • 23 Հու
  • 2026

ՌՀՀ-ը և «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

    Կողմերը պայմանավորվեցինհամալսարանում թվային արտադրության լաբորատորիայի (Ֆաբ Լաբ) ստեղծման, համատեղ կրթական ու գիտական ծրագրերի իրականացման և երիտասարդների նորարարական պոտենցիալի զարգացման շուրջ։

    Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը և «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Օնիկ Բաբաջանյանը հունիսի 22-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Կողմերը պայմանավորվեցինհամալսարանում թվային արտադրության լաբորատորիայի (Ֆաբ Լաբ) ստեղծման, համատեղ կրթական ու գիտական ծրագրերի իրականացման և երիտասարդների նորարարական պոտենցիալի զարգացման շուրջ։

    Փաստաթղթի նպատակն է՝ գործընկերային հարաբերությունների հաստատումը համալսարանի տարածքում Ֆաբլաբի ստեղծման ու գործունեության ապահովման ուղղությամբ, ժամանակակից գիտելիքների հասանելիության խթանումը, ինչպես նաև ինժեներական ստեղծարարության, թվային արտադրության և ձեռնարկատիրության զարգացումը։

    Համաձայնագրի շրջանակներում կողմերը կմշակեն կրթական ու գիտահետազոտական ծրագրեր, կիրականացնեն նորարարական նախագծեր, կկազմակերպեն դասընթացներ, սեմինարներ ու գիտաժողովներ, ինչպես նաև կապահովեն համալսարանի ուսանողների ու աշխատակիցների ներգրավվածությունը «Ֆաբ Լաբ» համաշխարհային ցանցում։

    Բացի այդ, հուշագիրը նախատեսում է փորձի ու ուսումնական նյութերի փոխանակում, ստեղծարար միջավայրի ձևավորում երիտասարդ մասնագետների համար և համատեղ մասնակցություն միջազգային դրամաշնորհային ծրագրերին։