- 08 Սեպ
- 2026
ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը ՌՀՀ ուսանողների համար անցկացրել է ֆինանսական գրագիտության դասընթաց
Միջոցառումն անցկացվել է «WSBI Social Week 2026» միջազգային նախաձեռնության շրջանակում:
«Ֆինանսական գրագիտություն» թեմայով բաց դասը, որը ուսանողների համար անցկացրել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման փորձագետ Դավիթ Խառատյանը, տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում սեպտեմբերի 8-ին ։
Առանձին անդրադարձ է կատարվել ֆինանսական զեղծարարություններին։ Մասնակիցները քննարկել են տարածված խարդախ սխեմաները ճանաչելու, ռիսկերը կանխելու և սեփական միջոցները պաշտպանելու եղանակները։ Ուսանողները տեղեկություններ են ստացել նաև ֆինանսական սպառողների իրավունքների և տեղեկացված ֆինանսական որոշումների կայացման սկզբունքների վերաբերյալ։
Միջոցառումն անցկացվել է «WSBI Social Week 2026» միջազգային նախաձեռնության շրջանակում, որի մասնակիցն է Հայաստանի բանկերի միությունը։ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների ֆինանսական գրագիտությունը, ձևավորել պատասխանատու ֆինանսական վարքագիծ և փոխանցել գործնական գիտելիքներ։
Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ոչ միայն ձեռք բերելու գործնական գիտելիքներ, այլև շփվելու բանկային ոլորտի մասնագետի հետ և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։






