- 29 Սեպ
- 2026
ՌՀՀ շրջանավարտները դարձել են Firebird Build Hackathon-ի մրցանակակիրներ
Եզրափակիչ փուլի արդյունքներով Ալեքսան Հայրապետյանի և Տաթևիկ Տեր-Հովհաննեսյանի թիմը նվաճել է արծաթե մեդալ և մրցույթի մրցանակային ֆոնդը:
Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտներ Ալեքսան Հայրապետյանը և Տաթևիկ Տեր-Հովհաննեսյանը չորս հոգանոց թիմի կազմում զբաղեցրել են երկրորդ տեղը Firebird Build Hackathon-ում: 125 հայտադիմում ներկայացրած թիմերից ընտրվել են միայն 20-ը:
Եզրափակիչ փուլի արդյունքներով Ալեքսանի և Տաթևիկի թիմը նվաճել է արծաթե մեդալ և մրցույթի մրցանակային ֆոնդը:
Թիմը ներկայացրել է ռոբոտներ կառավարող արհեստական բանականության մոդելների ստեղծման և օպտիմալացման հարթակ: Լուծումը համադրում է տվյալների մշակման, դրանց սեղմման և մոդելների ուսուցման գործընթացները, ինչը թույլ է տալիս դրանք հարմարեցնել հասանելի հաշվողական հզորություններին: Նախագծի հիմնական նպատակն է խելացի ռոբոտատեխնիկական համակարգերի մշակումը դարձնել առավել հասանելի ճարտարագետների և հետազոտողների համար:







