research
  • 29 Սեպ
  • 2026

Արեգ Գևորգյանը ՌՀՀ ուսանողներին ներկայացրեց բիզնեսի կազմակերպման և կառավարման առանձնահատկությունները

    Դասախոսության ընթացքում Արեգ Գևորգյանը պատմեց, թե ինչպես է ծնվել իր բիզնեսի գաղափարը և ինչ առաջին դժվարությունների է ստիպված եղել բախվել այդ ճանապարհին։

    Բաց հանդիպումը երիտասարդ ձեռնարկատեր, ռեստորատոր, ֆուդ-բլոգեր և հյուրընկալության ոլորտում ավելի քան տասնամյա փորձ ունեցող ղեկավար Արեգ Գևորգյանի հետ տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում սեպտեմբերի 28-ին:

    Դասախոսության ընթացքում Արեգ Գևորգյանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին՝ պատմելով, թե ինչպես է ծնվել իր բիզնեսի գաղափարը և ինչ առաջին դժվարությունների է ստիպված եղել բախվել այդ ճանապարհին։ Նա նշեց, որ սեփական ռեստորան ստեղծելու հայեցակարգը ծագել է կնոջ հետ համատեղ, ինչից հետո նրանք ձեռնամուխ են եղել մտահղացման իրականացմանը։

    Կիսվելով անձնական ձեռնարկատիրական փորձով՝ Արեգ Գևորգյանը հատուկ շեշտադրում կատարեց ձախողումների ընկալման վրա։ Նա ընդգծեց, որ սխալները ցանկացած աճի անխուսափելի և բնական մասն են, և հենց վրիպումները վերլուծելու կարողությունն է օգնում առաջ շարժվել և ոչ ստանդարտ լուծումներ գտնել։

    Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև արդյունավետ բիզնեսի կազմակերպման և կառուցման առանձնահատկությունները, հյուրընկալության ոլորտի գործնական նրբությունները, ինչպես նաև թիմի հետ ազնիվ, արդյունավետ փոխգործակցության և ճգնաժամային կառավարման մոտեցումները։
     
    Հանդիպման կազմակերպիչը ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնն էր։