research
  • 18 Դեկ
  • 2023

ՀՌՀ-ն՝ Հայաստանի «ամենականաչ» համալսարան․ UI GreenMetric World University Rankings

    Այս տարվա վարկանիշում ներառվել են 1180 բուհեր աշխարհի տարբեր երկրներից։

    Հայ-Ռուսական համալսարանը կրկին ընդգրկվել է UI GreenMetric World University Rankings 2023 աշխարհի «կանաչ» բուհերի հանրահայտ վարկանիշային աղյուսակում և Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող բուհերի շարքում գրավել է ամենաբարձր հորիզոնականը։ 

    Այս տարվա վարկանիշում ներառվել է 1183 բուհ աշխարհի տարբեր երկրներից։ Վերոնշյալ վարկանիշի նպատակն է գնահատել համալսարանների բնապահպանական քաղաքականությունը և դրան միտված ծրագրեր իրականացնելու ջանքերը: 

    Համալսարանների գործունեության գնահատումն իրականացվում է վեց ցուցանիշներով՝ հարմարավետ համալսարանական ենթակառուցվածք, էներգաարդյունավետ և ջրի խնայող տեխնոլոգիաների կիրառում համալսարանի տարածքում, համալսարանական թափոնների վերամշակման և ջրի պահպանման ծրագրեր, հարմարավետ տրանսպորտային երթուղիներ համալսարանի տարածքում, որը նվազեցնում է ածխաթթու գազի և վնասակար մասնիկների արտանետումները ու էկոլոգիական կրթությունը համալսարանի կրթական ծրագրերում: 

    Նշենք, որ UI GreenMetric World University Rankings վարկանիշային գործակալությունը ստեղծվել է Ինդոնեզիայի համալսարանի նախաձեռնությամբ 2010թ․-ին։