 
                                - 20 Հու
- 2025
ՀՌՀ-ն՝ «ամենականաչ» համալսարանների ցանկում․ UI GreenMetric World University Rankings
Վերոնշյալ վարկանիշի նպատակն է գնահատել համալսարանների բնապահպանական քաղաքականությունը և դրան միտված ծրագրեր իրականացնելու ջանքերը:
	Հայ-Ռուսական համալսարանը կրկին ընդգրկվել է UI GreenMetric World University Rankings 2024 աշխարհի «կանաչ» բուհերի հանրահայտ վարկանիշային աղյուսակում: 
	Վերոնշյալ վարկանիշի նպատակն է գնահատել համալսարանների բնապահպանական քաղաքականությունը և դրան միտված ծրագրեր իրականացնելու ջանքերը: 
	Համալսարանների գործունեության գնահատումն իրականացվում է վեց ցուցանիշներով՝ հարմարավետ համալսարանական ենթակառուցվածք, էներգաարդյունավետ և ջրի խնայող տեխնոլոգիաների կիրառում համալսարանի տարածքում, համալսարանական թափոնների վերամշակման և ջրի պահպանման ծրագրեր, հարմարավետ տրանսպորտային երթուղիներ համալսարանի տարածքում, որը նվազեցնում է ածխաթթու գազի և վնասակար մասնիկների արտանետումները ու էկոլոգիական կրթությունը համալսարանի կրթական ծրագրերում: 
	Նշենք, որ UI GreenMetric World University Rankings վարկանիշային գործակալությունը ստեղծվել է Ինդոնեզիայի համալսարանի նախաձեռնությամբ 2010թ․-ին։
                            
                        
 
                                     
                                                     
                                                    








