research
  • 12 Փետ
  • 2026

Վահագն Համբարձումյանը կհանդիպի ՌՀՀ ուսանողների հետ

    Փետրվարի 19-ին՝ ժամը 14:30-ին, ՌՀՀ-ի 409 լսարանում Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախկին նախագահ Վահագն Համբարձումյանը ուսանողների հետ կխոսի կարիերայի մեկնարկի և զարգացման կարևորագույն հարցերի շուրջ։

    Փետրվարի 19-ին՝ ժամը 14:30-ին, ՌՀՀ-ի 409 լսարանում Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախկին նախագահ Վահագն Համբարձումյանը ուսանողների հետ կխոսի կարիերայի մեկնարկի և զարգացման կարևորագույն հարցերի շուրջ։ Հանդիպման թեման է՝ «Կարիերայի ստարտը․ ինչպես դառնալ պահանջված»։
     
    Խոսնակը կկիսվի գործնական խորհուրդներով և «բանաձևերով, որոնք չկան դասագրքերում

    Հանդիպման ընթացքում կլինի անձրադարձ հետևյալ թեմաներին՝
    • Ժամանակակից շուկայի նոր կանոնները.
    Ի՞նչն է փոխվել վերջին 5 տարում և ինչպես դրան հարմարվել:
    • Սեփական բիզնես, թե՞ «լավ մասնագետ».
    Ինչպես հասկանալ, թե որ ճանապարհն է ձերը՝ ռիսկի գնահատում և հնարավորություններ:
    • Գոյություն ունի՞ «իդեալական թեկնածու».
    Ինչի՞ն է  նայում գործատուն  առաջին հերթին՝ CV-ում, հարցազրույցի ընթացքում:
    • ⁠Ընդհանուր լեզու գործատուի հետ.
    Ինչպե՞ս ճիշտ ներկայանալ, բանակցել և կառուցել հարաբերություններ:
    • Սեփական անձի կատարելագործում.
    Ո՞ր հմտություններն են կարևոր այսօր և ինչպես զարգացնել դրանք:

    Միացե՛ք անկեղծ երկխոսությանը և ստացեք պրակտիկ պատասխաններ ձեր հարցերին կարիերայի ձևավորման փուլում: