research
  • 03 Մար
  • 2026

ՌՀՀ դոցենտ Նաիրա Իսկանդարյանը համալսարանի գրադարանին նվիրեց իր համահեղինակությամբ հրատարակված մենագրությունը

    «Եվրոպական էպիկական ավանդույթը և «Սասնա ծռեր» էպոսը» մենագրությունը հրատարակվել է ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։

    Գրքի նվիրատվության օրվա առթիվ Ռուս-հայկական համալսարանի Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նաիրա Իսկանդարյանը համալսարանի գրադարանին նվիրեց իր համահեղինակությամբ հրատարակված «Եվրոպական էպիկական ավանդույթը և «Սասնա ծռեր» էպոսը» մենագրությունը, որը լույս էր տեսել 2024 թվականին։

    Սույն հրատարակությունը նշանակալի գիտական ներդրում է համեմատական գրականագիտության և էպոսագիտության բնագավառում՝ բացահայտելով եվրոպական էպիկական ավանդույթի և հայկական հերոսական էպոսի փոխկապակցությունները։ Մենագրությունը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։

    Նվիրաբերվող մենագրությունը կհամալրի համալսարանի գրադարանի ֆոնդը և կդառնա արժեքավոր աղբյուր հետազոտողների, դասախոսների և ուսանողների համար՝ նպաստելով հումանիտար գիտելիքի հետագա զարգացմանը։