- 03 Հու
- 2023
ՀՌՀ Հոգեբանության ամբիոնի վարիչ Ասյա Բերբերյանը մասնակցել է Փարիզի միջազգային համաժողովին
Հայ-Ռուսական համալսարանի Հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասյա Բերբերյանը ներկայացրել է Հայաստանը IAFOR կրթական խոշոր միջազգային ակադեմիական համաժողովին:
Հայ-Ռուսական համալսարանի Հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասյա Բերբերյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը IAFOR (The International Academic Forum) կրթական խոշոր միջազգային ակադեմիական համաժողովին, որը կայացել է հունիսի 15-20-ը Փարիզում։ Նա մասնակցել է համաժողովին IAFOR-ի կազմկոմիտեի նախագահի անհատական հրավերով և հանդես է եկել «Ուսանողների մոտ հուզական ինտելեկտի և էքզիստենցիալ կատարման միջև կապը» (Relationship between emotionalintelligence and existential fulfillment among students) զեկույցով։
Համաժողովին մասնակցել են 400 գիտնականներ 65 երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, ՀԱՀ-ից, Ճապոնիայից, ԱՄԷ-ից, Հունգարիայից, Լիտվայից և այլ երկրներից։ Ասյա Բերբերյանի գիտական զեկույցը նվիրված էր ֆորումի և աշխարհում ամենաարդիական թեմաներին` կրթական համակարգի խնդիրների ուսումնասիրությանը սոցիալ-մշակութային միջավայրում, ինչպես նաև միջմշակութային հետազոտություններին:
«Հուզական ինտելեկտը մարդու կարողությունն է ճանաչելու զգացմունքները, հասկանալու մտադրությունները, մոտիվացիան, այլ մարդկանց և սեփական ցանկությունները, ինչպես նաև իրենց և այլ մարդկանց հույզերը կառավարելու ունակությունը»,- նշել է Բերբերյանը։
Ասյա Բերբերյանի գիտական զեկույցը մեծ հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների շրջանում, ինչի մասին են վկայում թե հետազոտական, թե՛ կիրառական բնույթի բազմաթիվ հարցերը։ «Հատկանշական հասկացությունների տեսական վերլուծությունը հաստատվել է էմպիրիկ հետազոտության արդյունքների վերլուծության ժամանակ: Գիտական բանավեճերի ընթացքում քննարկվել են Ռումինիայի, Կանադայի, Հնդկաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Չեխիայի և այլ երկրների գիտնականների հետ համագործակցության հնարավորությունները»,- հավելել է նա։
Նշենք, որ IAFOR միջազգային ակադեմիական համաժողովին մասնակցել են 261 պատվիրակներ։