- 27 Հու
- 2023
ՀՌՀ Արեվելագիտության ինստիտուտը և ՌԳԱ Վլադիկավկազի գիտական կենտրոնը խորացնում են համագործակցությունը
Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտը սովորեցնելու է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Վլադիկավկազի գիտական կենտրոնի երիտասարդ մասնագետներին աշխատել հայկական աղբյուրների հետ:
Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտը սովորեցնելու է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Վլադիկավկազի գիտական կենտրոնի երիտասարդ մասնագետներին աշխատել հայկական աղբյուրների հետ, ինչը կօգնի իրենց նյութեր պեղել օսեթական մշակույթի և ալանների (օսեթների նախնիները) պատմության մասին։
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ ԳԱ ՎԳԿ-ի տնօրեն Ալեքսեյ Չիբիրովի հետ այս տարվա հունիսին՝ ՀՌՀ կատարած այցելության ժամանակ։
«Հանդիպման ժամանակ ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանն առաջարկել է պարոն Չիբիրովին և մեր օսեթ գործընկերներին ուղարկել իրենց երիտասարդ մասնագետներին ուսանելու մեր ինստիտուտի մագիստրատուրա, որը նպատակ ունի սովորեցնել նրանց աշխատել մեր հայկական աղբյուրների հետ, առաջին հերթին՝ Մատենադարանի և ՀՀ արխիվներում գտնվող նյութերի հետ։ Նրանք սովորելու են իրանագիտության ուղղության մագիստրոսական ծրագրով՝ հայոց լեզվի և գրաբարի խորացված ուսուցմամբ»,- նշել է ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորիա Առաքելովան։
Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի ներկայացուցիչներն անցած տարի սեպտեմբերին մասնակցել էին «Քրիստոնեությունը Հյուսիսային Կովկասում․ պատմությունը, մշակույթը, ժամանակակից հասարարակությունը» խորագրով միջազգային գիտական կոնֆերանսին, որի ընթացքում ՀՌՀ-ի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վլադիկավկազի գիտական կենտրոնի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր։