research
  • 29 Մար
  • 2024

ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Իլյա Թորոսովը դասախոսություն կարդաց հայ ուսանողների համար

    Իլյա Թորոսովը խոսեց տնտեսական, սոցիալական և կորպորատիվ կառավարման մասին: 

    Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Իլյա Թորոսովի բաց դասախոսությունը: Նա խոսեց տնտեսական, սոցիալական և կորպորատիվ կառավարման մասին: 
     
    «Հիմնական պատճառը, որ կլիմայական օրակարգը մնում է արդիական, հասարակության պահանջն է` բիզնեսի սոցիալական պատասխանատվության, էկոլոգիապես մաքուր քաղաքների և էկոլոգիապես մաքուր վառելիքի հանդեպ։ Մենք հասկանում ենք, որ ապագան, տնտեսության աճը և նոր տեխնոլոգիաները դրա հետևում է։ Տնտեսական զարգացման նախարարությանը, որպես կլիմայի քաղաքականության կարգավորիչ, կարևոր է կայուն զարգացման ոլորտում արդյունավետ փոփոխությունների շարժիչ ուժ հանդիսանալ»,- ասաց ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Իլյա Թորոսովը: 
     
    Դասախոսության ժամանակ հանդես եկավ նաև «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում ներդրողների ավելի քան 97%-ը իրականացնում է ESG ցուցանիշների ոչ ֆորմալ գնահատում, ներդրումների համար պոտենցիալ օբյեկտներ հանդիսացող ընկերությունների վերաբերյալ ոչ ֆինանսական տվյալների կառուցվածքային վերլուծություն:
     
    Դասախոսությունից հետո Իլյա Թորոսովը կիսվեց իր տպավորություններով. «Շատ ուրախ եմ, որ Հայ-Ռուսական համալսարանը շարունակում է զարգանալ. հայտնվում են նոր հարթակներ, լաբորատորիաներ, բարելավվում է ենթակառուցվածքը»։
     
    Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն էին Հայ-Ռուսական համալսարանը՝ «Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:
     
     

    Էլիզա Կրիկորյան