research
  • 12 Օգո
  • 2025

ՌՀՀ ուսանողները մասնակցեցին Կրասնոյարսկում կայացած «Ամառային համալսարանին»

    Ծրագիրը հագեցած էր մասնագիտական և սպորտային բազում միջոցառումներով:

    Ռուս-Հայկական համալսարանի ուսանողները մասնակցեցին «Ամառային համալսարան 2025» ծրագրին, որը տեղի ունեցավ Կրասնոյարսկի Սիբիրյան դաշնային համալսարանում հուլիսի 21-ից օգոստոսի 3-ը։

    Ծրագիրը հագեցած էր մասնագիտական և սպորտային բազում միջոցառումներով, որը կազմակերպում էր Սիբիրյան դաշնային համալսարանի Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի ինստիտուտը:

    «Ամառային համալսարան»-ի  շրջանակներում ՌՀՀ ուսանողները ներկակացրեցին սոցիալական ծրագիր «Project Gyumri» թեմայով, որի ժամանակ ոչ միայն անդրադարձան քաղաքի պատմական ակունքներին, այլև ներկայացրեցին Գյումրու հանրահայտ վայրերը, հայտնի մարդկանց ի դեմս Մհեր Մկրտչյանի: Ծրագրի վերջնական հատվածում ուսանողները ներկայացրեցին նախագիծ, թե ինչպես Գյումրին դարձնել զբոսաշրջային կենտրոն և թվայնացնել քաղաքը, ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլև հաջորդ սերունդներին արդյունսվետ քաղաքով ապահովելու համար:
     
    Ծրագիրը գրավեց 3-րդ պատվավոր հորիզոնականը:  

    Ռուս-Հայկական համալսարանի ուսաները լավագույնս ներկայացան նաև սպորտային մրցաշարերում, 2 անգամ գրավելով 1-ին հորիզոնականը, իսկ ֆուտբոլի մրցաշարում` 3-րդ պատվավոր հորիզոնականը: