- 17 Փետ
- 2026
ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում
Մարիամ Ոսկանյանինի խոսքով՝ իր հետազոտությունների առանցքային ուղղություններից են զարգացող երկրներում բնակչության բարեկեցության բարձրացման մեխանիզմները։
Ռուս-Հայկական համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանին շնորհվել է «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում։
Պրոֆեսոր Ոսկանյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում ընդգրկված են բնակչության բարեկեցության ապահովման, տնտեսական աճի և զարգացման, ֆինանսական համակարգի ձևավորման և գործառնության հարցերը, ինչպես նաև մակրոտնտեսական կարգավորման գործիքները՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը։
Մարիամ Ոսկանյանինի խոսքով՝ իր հետազոտությունների առանցքային ուղղություններից են զարգացող երկրներում բնակչության բարեկեցության բարձրացման մեխանիզմները։
Խոսելով տնտեսական և ֆինանսական կրթության ապագայի մասին՝ պրոֆեսորը կարևորել է ուսուցման պարադիգմի փոփոխության անհրաժեշտությունը։ Նրա կարծիքով՝ բարձրագույն կրթությունը պետք է շեշտադրումը տեղափոխի հնացած գիտելիքների փոխանցումից դեպի մտածողության զարգացում և նոր գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման ու ստեղծման հմտությունների ձևավորում։







