research
  • 22 Մայ
  • 2024

Չինաստանի միջազգային հարթակում Հայաստանը ներկայացրեց երիտասարդության հարցերով ՀՌՀ ռեկտորի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը

    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։ 

    Երիտասարդության հարցերով ՀՌՀ ռեկտորի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը մասնակցեց Պեկինում անցկացված "Seminar on Applied Chinese for Government Officials from the Belt and Road Countries" համաժողովին։
     
    Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի, Եգիպտոսի, Նիգերիայի, Սիեռա Լեոնեի, Եթովպիայի, Կամբոջայի և Նեպալի ավելի քան 25 ներկայացուցիչներ։ 
    Մասնակից երկրների բոլոր պատվիրակների անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Հռիփսիմե Մարգարյանը։
     
    Համաժողովի ծրագիրը ներառում էր ոչ միայն դասախոսություններ, քննարկումներ և գործնական պարապմունքներ, այլ նաև արտագնա մոդուլներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։ 
     
    Նշենք, որ սեմինարը կազմակերպել էր Չինաստանի առևտրի նախարարությունը՝ Պեկինի միջազգային չինական քոլեջի հետ համատեղ։
     
     
     
    Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
    ("Լրագրություն", III կուրս)