research
  • 08 Մայ
  • 2026

ՌՀՀ-ում կայացավ «Պատերազմը Բուլատ Օկուջավայի ստեղծագործություններում» խորագրով բաց դասախոսությունը

    Գրականագետ, գրող Ռոման Նադիրյանի «Պատերազմը Բուլատ Օկուջավայի ստեղծագործություններում» խորագրով բաց դասախոսություն կարդաց ՌՀՀ ուսանողների համար:

    Գրականագետ, գրող Ռոման Նադիրյանի «Պատերազմը Բուլատ Օկուջավայի ստեղծագործություններում» խորագրով բաց դասախոսությունը տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում մայիսի 8-ին:

    Դասախոսությունը նվիրված էր պատերազմին ուղղված հեղինակի հայացքի առանձնահատկություններին, դրա ըմբռնմանը՝ մարդու ճակատագրի համատեքստում, ինչպես նաև հիմնական մոտիվներին՝ հիշողությանը, կորստին և բարոյական ընտրությանը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բանաստեղծին բնորոշ ինտոնացիային, որը թույլ է տալիս առավել խորությամբ ըմբռնել հաղթանակի գինը և պատմական հիշողության նշանակությունը։

    Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել էր ՌՀՀ Ռուս և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնի կողմից։