- 11 Նոյ
- 2026
ՌՀՀ-ում կանցկացվի բաց դասախոսություն՝ «Ի՞նչ սովորել անորոշ ապագայի աշխարհում» թեմայով
Դասախոսությունը կկայանա նոյեմբերի 13-ին` ժամը 14:30-ին, №419 լսարանում
Նոյեմբերի 13-ին` ժամը 14:30-ին, №419 լսարանում կանցկացվի բաց դասախոսություն՝ «Ի՞նչ սովորել անորոշ ապագայի աշխարհում» թեմայով։
Բանախոսն է Արամ Փախչանյանը՝ «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Հիմնադրամը կարևոր դեր է ունեցել Հայաստանում կրթության արդիականացման գործընթացում։ 2014-2020 թվականներին նա եղել է «Այբ» դպրոցի տնօրենը։ Ունի ՏՏ ոլորտում երկարամյա փորձ․ 2003-2014 թվականներին աշխատել է ABBYY ընկերությունում՝ որպես փոխնախագահ և տվյալների մուտքագրման արտադրանքների բաժնի տնօրեն։ Ակտիվորեն զբաղվում է հասարակական և կրթական գործունեությամբ, վարում է կրթությանը նվիրված հեռուստահաղորդում, մասնակցում է տարբեր համաժողովների և անցկացնում կրթության ոլորտում կառավարման ու առաջնորդության դասընթացներ։ Նա նաև մի քանի վենչուրային հիմնադրամների համաներդրող է և կրթական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի անդամ։
Հանդիպման ընթացքում կքննարկվի, թե ինչպես են հիմնարար տեխնոլոգիաների և արհեստական բանականության արագ զարգացումը փոխում ժամանակակից աշխարհը, տնտեսության կառուցվածքը և մարդկանց առօրյա կյանքը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի տեխնոլոգիական և հասարակական փոփոխությունների արագացման հետևանքով ապագայի աճող անորոշությանը, ինչպես նաև տեղի ունեցող գործընթացները հասկանալու բարդություններին։
Արամ Փախչանյանը կանդրադառնա այն հարցերին, թե ինչպես ընկալել ժամանակակից փոփոխությունները, ինչ գիտելիքներ և հմտություններ են անհրաժեշտ նոր պայմաններում և ինչպես պատրաստվել ապագայի հնարավոր զարգացումներին։
Դասախոսության լեզուն՝ ռուսերեն։
Միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։







