research
  • 29 Հու
  • 2026

Լույս է տեսել ՌՀՀ դոցենտ, գրականագետ Անի Փաշայանի մենագրությունը

    Գիրքը նվիրված է Սերգեյ Ումրշատյանի 90-ամյակին։

    Լույս է տեսել Ռուս-Հայկական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Անի Փաշայանի «Սերգեյ Ումրշատյան» 200 էջանոց մենագրությունը, որը պատմում է ականավոր բժիշկ, առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, գրող, հրապարակախոս Սերգեյ Համբարձումի Ումրշատյանի կյանքի և գործունեության մասին։ Հանգամանորեն ներկայացված են նրա աշխատանքային հարուստ փորձը, կազմակերպչական և նորարարական լայնածավալ գործունեությունը, ստեղծագործելու հակումները, անցած ուղին ամբողջապես` մանկությունից մինչև կյանքի վերջին օրերը։

    Գիրքը նվիրված է սիրված բժշկապետի և տաղանդավոր մարդու 90-ամյակին։