research
  • 21 Հոկ
  • 2025

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդես եկավ դասախոսությամբ ՌՀՀ-ում

    ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրեց դիվանագիտական ծառայության կարևորությունն ու առանձնահատկությունները:

    ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հոկտեմբերի 21-ին հանդես եկավ դասախոսությամբ Ռուս-Հայկական համալսարանում։
     
    ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը շնորհակալություն հայտնեց դիվանագետին բովանդակալից դասախոսության համար և նշեց, որ այս հանդիպումը դարձավ բաց և արդյունավետ երկխոսության կարևոր հարթակ։
     
    ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրեց դիվանագիտական ծառայության կարևորությունն ու առանձնահատկությունները, առանձնանշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության  համակարգում ներկայումս առկա դիվանագիտական թափուր պաշտոնները համալրելու միջոցով աշխատանքի անցնելու հնարավորությունները:
     
    Դասախոսությունից հետո ուսանողները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը խոսնակին։