- 12 Մայ
- 2026
ՌՀՀ-ում կանդրադառնան Վիլյամ Սարոյանի դրամատիկական գործերին
Բանախոսն է ՀՀ գրողների միության անդամ, դրամատուրգ, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը։
Այս ուսումնական տարվա վերջին հանդիպումը Ռուս-հայկական համալասարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնը անցկացնելու է մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, ՌՀՀ Պիոտրովսկու անվան լսարանում։
Այս անգամ «Գրողը գրողի և նրա գրականության մասին» շարքի հանդիպումը նվիրված է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի դրամատիկական գործերին։
Բանախոսն է ՀՀ գրողների միության անդամ, դրամատուրգ, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը։
«Ուսանողները, որոնք մասնակցել են նախորդ նման խորագրով հանդիպմանը, կհիշեն Խոդիկյանի հուշ - պատմությունները մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի հետ իր հանդիպումներից։ Խոդիկյանի՝ Մաթևոսյանի գրականության նկատմամբ իր ունեցած ինքնատիպ գնահատականը շատ ուսանողների համար Հրանտ Մաթևոսյան գրողի որոշ ստեղծագործություններում ասես գաղտնագրված մտքերի բացահայտման բանալին լիներ», - նշեց հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Ժենյա Ռոստոմյանը:







