research
  • 12 Մայ
  • 2026

ՌՀՀ ներկայացուցիչմերը հանդես եկան նորարարական տնտեսական զարգացման վերաբերյալ գիտաժողովում

    Գիտաժողովին ներկայացվել են 2 զեկույցներ` «ՏՏ ոլորտի զարգացումը որպես Հայաստանի տնտեսության կառուցվածքային վերափոխման աղբյուր» և «Ծառայությունների ոլորտի թվային վերափոխումը Հայաստանում որպես ներառական տնտեսական աճի գործոն»։

    Ռուս-Հայկական համալսարանի Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի առաջատար գիտաշխատողները զեկույցներ են ներկայացրել «Նորարարական տնտեսական զարգացում. միտումներ և հեռանկարներ» 13-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովին, որը կայացել է ՌԴ Պերմ քաղաքի Պերմի ազգային հետազոտական համալսարանում ապրիլի 23-24-ին:

    Գիտաժողովին ներկայացվել են 2 զեկույցներ` ՌՀՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը, ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Իրինա Պետրոսյանը և ավագ գիտաշխատող Զինավարդ Պապյանը՝ «ՏՏ ոլորտի զարգացումը որպես Հայաստանի տնտեսության կառուցվածքային վերափոխման աղբյուր», ինչպես նաև տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարսիկ Տիգրանյանը և ասիստենտ Լևոն Մանուկյանը՝ «Ծառայությունների ոլորտի թվային վերափոխումը Հայաստանում որպես ներառական տնտեսական աճի գործոն»։

    Գիտաժողովի արդյունքներով, որին Զինավարդ Պապյան մասնակցել է առկա ձևաչափով, նրան շնորհվել են շնորհակալագրեր՝ զեկույց ներկայացնելու և գիտաժողովի կազմակերպման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

    Նշենք, որ զեկույցները պատրաստվել են գիտական թիմի կողմից իրականացվող ՀՀ ԲԿԳԿ կողմից ֆինանսավորվող հետևյալ գիտական թեմաների շրջանակում՝ 10-2/26TR «Էկզոգեն շոկերի հետազոտությունը և տնտեսական աճի սահմանափակումների հաղթահարման մեխանիզմները Հայաստանի Հանրապետությունում»; 25RG-5B184 «Կայուն տնտեսական աճի քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում՝ նոր աշխարհաքաղաքական իրողության պայմաններում»: