research
  • 21 Մայ
  • 2026

ՌՀՀ-ում քննարկվել է ժամանակակից Թուրքիայի ազգային ինքնության կերտումը

    Դասախոսությունը կազմակերպվել էր «Serendipity» քննարկումների ակումբի շրջանակներում:

    ՌՀՀ Արևելագիտության ինստիտուտի դասախոս, թուրքագետ Շուշանիկ Այվազյանը մայիսի 21-ին հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված ժամանակակից Թուրքիայում էթնիկական շինարարությանը և օղուզա-թյուրքական առասպելաբանությունից դեպի ազգային ինքնության կերտմանն անցմանը:

    Հետազոտողը մանրամասն վերլուծել է ժամանակակից թուրքական ինքնության ձևավորման գործընթացները և պատմական հիշողության, առասպելաբանական նարատիվների և օղուզա-թյուրքական ավանդույթի խորհրդանշական ժառանգության դերը 21-րդ դարի Թուրքիայի պետական գաղափարախոսության մեջ: Դասախոսության ընթացքում Շուշանիկ Այվազյանը հատուկ ուշադրություն է դարձրել անցյալի վերաիմաստավորման խնդիրներին, նեոօսմանական ու պանթյուրքական հայեցակարգերի ազդեցությանը, ինչպես նաև արդի քաղաքական դիսկուրսում մշակութային ու պատմական կերպարների կիրառման առանձնահատկություններին:
     
    Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել էր «Serendipity» քննարկումների ակումբի շրջանակներում: