research
  • 30 Մար
  • 2026

ՌՀՀ-ում քննարկեցին թվային սպառնալիքների նոր իրականությունը

    Համալսարանում կայացավ «Նոր իրականություն․ ԱԲ, անվտանգություն և ժամանակակից կիբեռսպառնալիքներ» թեմայով գիտագործնական հանդիպում:

    «Նոր իրականություն․ ԱԲ, անվտանգություն և ժամանակակից կիբեռսպառնալիքներ» թեմայով գիտագործնական հանդիպումը կայացավ Ռուս-հայկական համալսարանում մարտի 27-ին։

    Միջոցառման ընթացքում քննարկվեցին, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում կիբեռանվտանգության մոտեցումները, ինչ նոր սպառնալիքներ է առաջացնում, ինչպես նաև ինչ գործիքներ և մեթոդներ են այսօր կիրառում ժամանակակից կիբեռհանցագործները։ Մասնակիցները ծանոթացան նաև այն գործնական քայլերին, որոնք կարող են օգնել պաշտպանել անձնական տվյալներն ու համակարգերը արագ զարգացող տեխնոլոգիաների պայմաններում։

    Հանդիպման գլխավոր բանախոսն էր կիբեռանվտանգության ոլորտի փորձագետ Սերգեյ Թաիրյան, ով ներկայացրեց արհեստական բանականության զարգացման հետ կապված արդիական սպառնալիքների խորքային վերլուծություն և անդրադարձավ ժամանակակից կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ մեթոդներին։

    Միջոցառումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում՝ մասնակիցներին հնարավորություն տալով ուղղել հարցեր և ստանալ մասնագիտական խորհրդատվություն։