- 03 Դեկ
- 2024
ՌՀՀ-ն և ՏՊՀ-ն քննարկեցին ընտանեկան իրավունքի ավանդական արժեքների հիմնախնդիրները հետխորհրդային տարածքում
Կլոր սեղանը նվիրված էր Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում ավանդական արժեքների պաշտպանության խնդիրներին ընտանեկան օրենսդրությունում։
Նոյեմբերի 22-ին Ռուս-հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտը և Տվերի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը կազմակերպել էին առցանց կլոր սեղան՝ նվիրված Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում ավանդական արժեքների պաշտպանության խնդիրներին ընտանեկան օրենսդրությունում։
Միջոցառմանը մասնակցեցին Տվերի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի, Բելառուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և ՌՀՀ-ի Իրավունքի ինստիտուտի ուսանողները։
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլգա Իլինան նշեց, որ Ընտանիքի տարվա շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում ընտանեկան իրավունքին, որը արտացոլում է ավանդական արժեքները և կարևոր նշանակություն ունի թե՛ տեսական, թե՛ իրավակիրառական առումով։
Ռուս-հայկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող Ալբերտ Բարսեղյանը ներկայացրեց զեկույց «Հայաստանի ընտանեկան իրավունքի փուլային զարգացումը» թեմայով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում։ Նա մանրամասն ներկայացրեց ամուսնության կնքման պայմաններն ու սահմանափակումները, ինչպես նաև ամուսնալուծության հիմքերը՝ շեշտադրելով ամուսինների միջև փոխադարձ վստահության և հարգանքի կարևորությունը։ Հատուկ ուշադրություն էր դարձվել կրոնական նորմերի դերին՝ Հայաստանում ավանդական ընտանեկան արժեքների պահպանման գործում։
Ուսանողների գիտական ղեկավարները, ինչպես նաև ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Մարիաննա Քալաշյանը ներկայացրեցին իրենց մեկնաբանությունները։