- 14 Սեպ
- 2026
ՌՀՀ դպրոցի աշակերտը դարձել է դափնեկիր «Մեծ ընդմիջում» համառուսաստանյան մրցույթում
Հեռակա փուլում Կամոն ներկայացրել է երկու րոպեանոց տեսաայցեքարտ և էսսե՝ Հայաստանի ու Ռուսաստանի մշակութային կապերի մասին։
Ռուս-Հայկական համալսարանի «Ուսմունք» դպրոցի աշակերտ Կամո Երգենյանը դարձել է II աստիճանի դափնեկիր «Մեծ ընդմիջում» համառուսաստանյան մրցույթում: Հեռակա փուլում Կամոն ներկայացրել է երկու րոպեանոց տեսաայցեքարտ և էսսե՝ Հայաստանի ու Ռուսաստանի մշակութային կապերի մասին։ Դրան հաջորդել է գործնական քեյսը․ առաջարկված բոլոր թեմաներից աշակերտն ընտրել է վիրտուալ թանգարանի ստեղծումը։ Հայաստանի պատմության թանգարանի լուսանկարների հիման վրա Կամոն նախագծել է լիարժեք 3D-viewer՝ ցուցանմուշների նկարագրությամբ, վաստակել 282 միավոր և վստահորեն անցել եզրափակիչ։
Առկա պաշտպանության փուլում մեկնարկել է թիմային աշխատանքը․ Կամոն ընդգրկվել է միջազգային հավաքականի կազմում՝ Ղրղզստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Բելառուսից ժամանած իր հասակակիցների հետ միասին։







