- 17 Ապր
- 2024
Չինարենի ուսուցիչներին վկայականներ շնորհվեցին
Լրացուցիչ կրթական մոդուլային ծրագրի ավարտի արդյունքների հիման վրա Հայ-Ռուսական համալսարանում տեղի ունեցավ չինարենի ուսուցիչներին վկայականներ հանձնելու արարողություն:
Հայ-Ռուսական համալսարանում տեղի էր ունեցել «Չինարենի ուսուցիչ» լրացուցիչ կրթական մոդուլային ծրագրի մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողություն։ Ծրագիրն իրականացվել է ՀՌՀ-ի և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի համատեղ ջանքերով:
ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և Դալիանի արտաքին հետազոտությունների համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Լյու Հոնգը վկայականներ հանձնեցին 12 մասնակիցների, որոնցից 8-ը ՀՌՀ շրջանավարտներ են։
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարությանն առընթեր Լեզուների փոխանակման և համագործակցության միջազգային կենտրոնի կողմից և հաստատված է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Լրացուցիչ կրթական ծրագիրը Հայաստանի դպրոցներում չինարեն դասավանդելու իրավունք է տալիս։
Թարգմանեց՝ Թամարա Նազարյանը
(՞Լրագրություն", III կուրս)
(՞Լրագրություն", III կուրս)