- 06 Ապր
- 2026
ՌՀՀ-ում կքննարկեն քաղաքակրթության և բարբարոսության գաղափարը
Ապրիլի 9–11-ը ՌՀՀ-ում կանցկացվի «Քաղաքակրթությունը և բարբարոսությունը ժամանակակից պատմական խոսույթում» թեմայով միջազգային գիտատեսական համաժողով։
Ապրիլի 9–11-ը Ռուս-հայկական համալսարանում կանցկացվի «Քաղաքակրթությունը և բարբարոսությունը ժամանակակից պատմական խոսույթում» թեմայով միջազգային գիտատեսական համաժողով։
Ժամանակակից գլոբալ վերափոխումների և հակամարտությունների պայմաններում «քաղաքակրթվածի» և «բարբարոսի» ավանդական հակադրությունը կրկին հայտնվում է հասարակական քննարկումների առաջնագծում։ Համաժողովի նպատակն է քննադատական կերպով վերաիմաստավորել «քաղաքակրթություն vs բարբարոսություն» հակադրության գաղափարները, դրանց պատմական փոփոխականությունը, գործիքային կիրառումը և դրսևորումները տարբեր քաղաքական, սոցիալական և մշակութային համատեքստերում։
Համաժողովի բացումը՝ ապրիլի 9-ին` ժամը 10:30-ին, Նիստերի մեծ դահլիճում (Նոր մասնաշենք, 6-րդ հարկ)։ Միջոցառման ծրագիրը >>
Համաժողովի կազմակերպիչներն են՝ ՌՀՀ համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համընդհանուր պատմության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և ակադեմիական գիտության ու կրթության ինտեգրման բաժնի Քաղաքակրթության և բարբարոսության ուսումնասիրության լաբորատորիան, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի Հումանիտար ինստիտուտի Բարձրագույն հասարակական գիտությունների դպրոցը։







