- 06 Հու
- 2024
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին
Հայ-Ռուսական համալսարանը առաջարկում է շարունակել կրթությունը մի շարք մասնագիտություններով: Փաստաթղթերի ներկայացման ժամկետը` հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը:
Հայ-Ռուսական համալսարանը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՄՈՒՀ) բարձր առաջադիմություն (միայն «Գերազանց» և (կամ) «Լավ» գնահատականներ ունեցող) ցուցաբերած շրջանավարտներին առաջարկում է 2024-2025 ուստարում շարունակել կրթությունը համապատասխան մասնագիտություններով:
Մասնագիտությունների ցանկը և տեղերի քանակը.
Մասնագիտություն | Հայկական բաժանմունք, հեռակա |
Ֆինանսներ | 2 |
Կառավարում | 3 |
Զբոսաշրջություն | 2 |
Իրավագիտություն | 3 |
Միջազգային հարաբերություններ | 3 |
Քաղաքագիտություն | 3 |
Միջմշակութային հաղորդակցություն (Անգլերեն լեզու) | 2 |
Ընդամենը | 18 |
Փաստաթղթերի փաթեթը ներառում է՝
1) դիմում` ռեկտորի անունով,
2) ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը,
3) արձանագրության պատճենը,
4) չորս լուսանկար (3x4 չափսի),
5) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
6) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
8) Փաստաթղթերի ձևակերպման համար պետք է վճարել 1500 դրամ համալսարանի հաշվեհամարին՝ №2480100103250010, “Արդշինբանկ” ՓԲԸ կամ վճարել ՀՌՀ կայքի միջոցով (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝ ընտրելով համապատասխան ինստիտուտը, հայկական բաժանմունք, բակալավրիատ, մասնագիտությունը, այնուհետև անձնական տվյալները):

Փաստաթղթերի ներկայացման ժամկետը` 01.07.2024թ.-ից մինչև 30.08.2024թ. (ներառյալ):
Մանրամասների համար խնդրում ենք դիմել ՀՌՀ ընդունող հանձնաժողով։
E-mail: [email protected]
Viber / WhatsApp: +374 99 406 157, +374 91 933 123