- 31 Մար
- 2026
ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը զեկուցում է ներկայացրել ֆինանսների ճարտարապետության վերաբերյալ կոնֆերանսում
Միջոցառումն անցկացվել է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսական համալսարանի տնտեսագիտության և քաղաքականության ինստիտուտի հենքի վրա։
ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանը հանդես է եկել զեկույցով «Իրական հատվածի ֆինանսավորում․ տնտեսական աճի հիմնական խթան» թեմայով պանելային քննարկման ժամանակ, որը կայացել է «Ֆինանսների ճարտարապետությունը. Ապագայի ֆինանսական համակարգը՝ նոր մարտահրավերներ և խնդիրներ» XV Միջազգային կոնֆերանսի շրջանակներում։
Միջոցառումն անցկացվել է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսական համալսարանի տնտեսագիտության և քաղաքականության ինստիտուտի հենքի վրա։
Իր ելույթում պրոֆեսոր Ոսկանյանը անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ֆինանսական համակարգերի զարգացման հարցերին՝ ընդգծելով միասնական վճարային համակարգի ձևավորման և ֆինտեխի ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ նշված քայլերը կարող են նպաստել ԵԱՏՄ երկրների ֆինանսական համակարգերի կայունության և ինքնաբավության բարձրացմանը՝ գլոբալ անորոշության աճի պայմաններում։







